Հայերեն Երազահան

  Մարդիկ միշտ ցանկացել են բացահայտել իրենց այս կամ այն երազի նշանակությունը, հասկանալ, թե ինչ կարող է նշանակել անգիտակցական վիճակում տեսածը, զգուշանալ երազում տեսած մղձավանջից և ինչու ոչ, իմանալ իրենց ապագան:

  Ինչպե՞ս են երազները կապված մեր կյանքի հետ: Արթուն ժամանակ մեզնից յուրաքանչյուրը ստանում է մեծ քանակությամբ ինֆորմացիա և տպավորություններ, որոնց մի մասը մենք ֆիլտրում ենք և մտապահում միայն այն հատվածը, որը, ըստ մեզ, առավել կարևոր է: Սակայն այդ թվացյալ մոռացված մասը մեր ուղեղը մշակում է քնած ժամանակ՝ ենթագիտակցական մակարդակում: Ահա այստեղից էլ գալիս են մեր երազների գունագեղ բովանդակությունը, հաճախ հակասական կամ անհասկանալի պատկերներն ու դեպքերը, որոնք մենք ինքնուրույն չենք կարողանում մեկնաբանել և դիմում ենք երազահանների օգնությանը:

  Հայերեն երազահանը օնլայն ռեսուրս է, որտեղ Դուք կարող եք գտնել Ձեր երազներում հանդիպող ամենատարբեր պատկերների և երևույթների բացատրությունները: Մեր հայերեն երազահանը հնարավորություն է տալիս հասկանալ և ըմբռնել այն բոլոր նշաններն ու թաքնված ուղերձները, որոնք մեր ենթագիտակցությունն ուղղում է մեզ:  Անհրաժեշտ է պարզապես երազահանում գրել կամ գտնել Ձեզ անհրաժեշտ բառը, և կայքը կտա Ձեր հարցերի պատասխանները:

Երազների նշանակությունը ըստ տառերի